Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ԵՄ-ին միանալուց հետո Հայաստանը Ռուսաստանի հետ օդային կապ չի ունենա. Ալեքսեյ Օվերչուկ

Blog Image

Այս պահին Ռուսաստանն օդային կապ չունի ԵՄ երկրների հետ, ուստի նույնը կպատահի նաև Հայաստանի հետ, եթե միանա ԵՄ-ին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Օվերչուկը շեշտել է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է տեղյակ լինեն ԵՄ-ին մերձենալու Երևանի որոշման հնարավոր հետևանքների մասին։

«Սա կարող է շատ կոպիտ հնչել, բայց մենք ուզում ենք, որ Հայաստանում ապրող մարդիկ հասկանան, որ եթե դա տեղի ունենա, թռիչքներ չեն լինի», - հայտարարել է նա։

Send