Իշխանությունները թիրախավորում են հենց Եկեղեցին, նրանք անորոշ մեղադրանքներ են հնչեցնում, թե Եկեղեցին չի կարողանում կատարել իր հոգևոր և ազգային առաքելությունը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։
«Եպիսկոպոսաց ժողովը նախատեսված էր մի քանի տարի առաջ։ Սակայն այնպիսի ճակատագրական իրադարձություններ, ինչպիսիք են COVID-19-ը, Արցախում պատերազմը, Արցախի հարկադիր հայաթափումը, Հայաստանում պետական հեղաշրջումը և այլն, ստիպեցին Ժողովի նիստը հետաձգել։ Այնուամենայնիվ, այն անպայման կկայանա, եթե համապատասխան պայմանները բավարարվեն։ Կոմիտեները ակտիվորեն աշխատում են, և օրակարգը մշակվում է։ Եկեղեցին իր պատրաստակամությունն է հայտնում սկսել Ժողովի աշխատանքները, եթե իշխանությունները հարգեն սահմանադրական, օրենսդրական և կանոնական սկզբունքները»,- աել է Եզրաս արքեպիսկոպոսը։
Նա նշել է, որ Հայ Առաքելական Եկեղեցին, 1725 տարեկան, մոլորակի առաջին պաշտոնական եկեղեցին է։ «Այն եղել է և կմնա հավատարիմ Քրիստոսի պատվիրաններին, քանի դեռ գոյություն ունի մարդկությունը։ Բայց մենք տեսնում ենք, որ իշխանություններն իրենց կործանարար հակաեկեղեցական քաղաքականությամբ մերժում են Եկեղեցու արդար ձայնը՝ հօգուտ երկրի, և մեղադրում են Եկեղեցուն քաղաքականությանը միջամտելու մեջ։ Մինչդեռ Եկեղեցու մտահոգությունը հոգևորականության և ազգային ինքնության պահպանումն է»,- ընդգծել է եկեղեցական գործիչը։
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդի խոսքով՝ Եկեղեցին միշտ եղել է վերքաղաքական և անկուսակցական կառույց։ «Հենց Եկեղեցու այս դիրքորոշումն է պահպանել մեր պետականությունը։ Սակայն իշխանությունները ոտնահարեցին Սահմանադրությունը՝ Եկեղեցուն լռեցնելու, այն ազդեցությունից զրկելու և ենթարկեցնելու համար։ Ժամանակն է, որ Եկեղեցին միասնական ձայն բարձրացնի և դատապարտի իշխանությունների անօրինական, հակասահմանադրական գործողությունները»,- ընդգծել է նա։
«Եկեղեցու դիրքորոշման դեմ արհեստական մեղադրանքներ առաջադրվեցին։ Ամեն ինչ արվեց՝ վեց եպիսկոպոսներին արգելելու մասնակցել Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին։ Իշխանությունները վախենում էին, որ ժողովը կդատապարտի իրենց հակաեկեղեցական քաղաքականությունը։ Այնուամենայնիվ, ժողովին մասնակցեց 25 հոգևորական։ Իշխանությունները անձամբ անհեթեթ մեղադրանք առաջադրեցին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ պնդելով, որ նա չի կատարել նախկին եպիսկոպոս Սարոյանի վերականգման և կարգալույծի վերաբերյալ դատարանի որոշումը։ Անօրինական է դատարանի միջոցով չեղյալ համարել Կաթողիկոսի կողմից եկեղեցական ներքին գործերի վերաբերյալ որոշումները»։
«Իշխանությունները օգտագործում են իրենց բոլոր վարչական ռեսուրսները՝ քաղաքական նպատակներով վարկաբեկելու հոգևորականությանը, հրահրում են հասարակության մեջ անհանդուրժողականություն Եկեղեցու նկատմամբ, չեն խուսափում զրպարտությունից և բացահայտ ստերից։ Լավ գիտեն. որքան անամոթ են ստերը, այնքան ավելի հեշտությամբ են յուրացվում»,- շեշտել է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։

Русский