Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի դեմ պատերազմը շարունակելու և սրելու համար:
«Այն, ինչ Թրամփն այժմ անում է, լարվածության թուլացում կամ խաղաղ լուծում գտնելու փորձ չէ, այլ լայնածավալ սրացում՝ անկանխատեսելի արդյունքով», - ասել է Մերցը։
Գերմանիայի կանցլերը նաև կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի նպատակները հակամարտության մեջ: «Իսկապե՞ս ռեժիմի փոփոխությունն է նպատակը: Եթե այո, ապա չեմ կարծում, որ նրանք կհասնեն դրան: Դա սովորաբար ավարտվում է ձախողմամբ», - ասել է կանցլերը: Նա ընդգծել է, որ համոզված չէ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների հաջողության մեջ։
Մերցն ասել է, որ այս հարցերը քննարկել է անմիջապես Թրամփի հետ: «Ես նրան ասել եմ. եթե ուզում եք, որ մենք օգնենք, խնդրում եմ նախ մեզ խնդրեք և մի հայտարարեք դրա մասին մամուլի միջոցով հետո», - ասել է նա։
Այս հայտարարությունները հնչում են Թրամփի կողմից ՆԱՏՕ-ի դաշնակիցների հասցեին քննադատության ֆոնին: ԱՄՆ նախագահը նախկինում մեղադրել էր Գերմանիային Հորմուզի նեղուցում գործողություններին անբավարար աջակցության մեջ՝ Բեռլինի դիրքորոշումը անվանելով «անտեղի»։
Ի պատասխան՝ Մերցը շեշտել է, որ հակամարտության հետևանքները անմիջականորեն ազդում են Եվրոպայի վրա։ «Իհարկե, այս պատերազմի հետևանքները ազդում են նաև մեզ վրա, և անմիջականորեն», - նշել է Գերմանիայի կանցլերը։

Русский