Թրամփը խոսել է «ռուս գեներալի կողմից թույլ տրված սարսափելի սխալի» մասին։
Ռուսաստանը կարող էր առաջին օրը ավարտել պատերազմը Ուկրաինայում, եթե չլիներ «ռուս գեներալը», որը տանկեր ուղարկեց Կիեւի ուղղությամբ «ճահճի միջով», - Axios-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Կարծում եմ՝ տեղի ունեցածը բացարձակապես զարմանալի է։ Պատերազմ, որը պետք է շատ արագ ավարտվեր... Պուտինը հարյուրավոր տանկեր էր վարում մայրուղով։ Բետոնե մայրուղի, շատ լավ մայրուղի, ամուր ինչպես ժայռ, ուղիղ Կիեւ... Նա այնտեղ կհասներ երեք ժամում՝ ընթանալով ժամում 80 կիլոմետր արագությամբ, որը մոտավորապես տանկի առավելագույն արագությունն է... Եվ նրանք ունեին մի գեներալ, որը, հավանաբար, այլևս մեզ հետ չէ, որը որոշել էր ուղիղ չմտնել Կիեւ և առաջին օրը չավարտել պատերազմը... Եվ մի քանի օր առաջ այնտեղ ռեկորդային անձրև տեղաց, և այդ տանկերը խրվեցին այդ ցեխի մեջ...», - ասել է ԱՄՆ նախագահը։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ուկրաինական զորքերը ոչնչացրել են Javelins-ներով բոլոր ռուսական տանկերը, որոնք, նա ավելի վաղ «տրամադրել էր Կիեւին»։
«Եթե այդ գեներալը պարզապես ուղիղ վարեր այդ բետոնե ճանապարհով, նա չորս ժամվա ընթացքում կլիներ Կիևում, և Ուկրաինան ոչինչ չէր ձեռնարկի դրա դեմ: Այս պատերազմը կավարտվեր մեկ օրում: Դա չորսուկես տարի առաջ էր: Այնպես որ, դա սարսափելի սխալ էր…»,- պատմել է Սպիտակ տան ղեկավարը։
ԱՄՆ նախագահը նշել է, որ իրեն հաճախ քննադատում են «Ռուսաստանի հանդեպ լավ լինելու» համար. «Ես շատ լավ չեմ Ռուսաստանի հանդեպ: Ես շատ խիստ եմ եղել Ռուսաստանի հանդեպ: Ես շատ խիստ եմ եղել Չինաստանի հանդեպ, ավելի կոշտ, քան որևէ մեկը: Ահա թե ինչու են նրանք հարգում ինձ»:

Русский