Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Թուրքիան ռադարներ է տեղակայում Սիրիայում՝ սահմանափակելով Իսրայելի ռազմաօդային ուժերի ազատությունը

Blog Image

Թուրքիան աշխատում է Սիրիայում ռադարներ տեղակայելու ուղղությամբ, ինչը կարող է լրջորեն սահմանափակել Իսրայելի ռազմաօդային ուժերի գործողությունների ազատությունը երկրի օդային տարածքում, հայտնել է իսրայելական «i24 News» հեռուստաալիքը՝ հղում անելով արևմտյան հետախուզական աղբյուրների:

Այս համակարգերի տեղակայումը թույլ կտա Թուրքիային հետևել իսրայելական ինքնաթիռներին նույնիսկ Սիրիայի տարածքի վրայով թռչելիս: Մասնագետները գնահատում են, որ սա կարող է ոչ միայն խոչընդոտել Իսրայելի գործողությունները Սիրիայում, այլև ազդել Սիրիայի օդային տարածքի օգտագործելու հնարավորության վրա այլ տարածաշրջաններում, այդ թվում՝ Իրանում և Իրաքում:

Send