Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն Էստոնիայի հետ քննարկել է դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության հարցեր

Blog Image

Հունվարի 26-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի դիվանագիտական դպրոցի տնօրեն Էկկե Նոմի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Էստոնիայի դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության հեռանկարները: Ընդգծվել է փոխադարձ պատրաստակամությունը խթանելու երկու դիվանագիտական կրթական կառույցների միջև փորձի և  մասնագիտական գիտելիքների փոխանակումը՝ համատեղ նախաձեռնությունների ու ուսումնական ծրագրերի միջոցով:

Send