Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում. կա վիրավոր

Blog Image

Դեկտեմբերի 10-ին, ժամը 00:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

 

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին։ 

 

Վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: 

Send