Պենտագոնը սպառում է միջոցները Իրանի դեմ ԱՄՆ շարունակվող ռազմական գործողությունների պատճառով, և պաշտպանության նախարարությունն արդեն ստիպված է կրճատել ծախսերը, հաղորդում է The Washington Post (WP)-ն՝ հղում անելով աղբյուրներին։
ԱՄՆ խատերազմի նախարարությունը բախվում է բյուջեի լուրջ դեֆիցիտի, որը հիմնականում պայմանավորված է Իրանում պատերազմով։ «Որոշ կարևոր ֆինանսավորում կսպառվի մի քանի շաբաթվա ընթացքում (...)։ Դեֆիցիտն արդեն ստիպում է Պենտագոնին կրճատել մարտական պատրաստվածությունը պահպանող վերապատրաստման և պահպանման ծախսերը», - հաղորդել է հրատարակությունը՝ հղում անելոբ օրենսդիրների, ԱՄՆ ներկայիս և նախկին պաշտոնյաներին։
Հոդվածի հեղինակները նշել են, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև վերսկսված հակամարտությունը վտանգում է «ավելի շատ սպառել ԱՄՆ պաշտպանության բյուջեն»։
Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը հուլիսի 21-ին, երեքշաբթի օրը, ցուցմունք կտան Սենատի հատկացումների հանձնաժողովի առջև։ Նրանք կներկայացնեն իրենց փաստարկները մարտական գործողությունները շարունակելու համար ֆինանսավորման վերաբերյալ։ Աղբյուրները նշում են, որ եթե Կոնգրեսը չբավարարի իրենց խնդրանքը, ԱՄՆ զինված ուժերը «շուտով ստիպված կլինեն գնալ ավելի ցավոտ զիջումների»։

Русский