Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է

Blog Image

Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Նանտակետ կղզու մերձակայքում։ Թռիչքն իրականացրած Latitude Air Ambulance ընկերության հաղորդմամբ՝ օդանավում գտնվող վեց անձ զոհվել է։ 

Նշվում է, որ օդանավում եղել են անձնակազմի չորս անդամները, տեղափոխվող հիվանդը և նրան ուղեկցող ընտանիքի անդամը։ ԱՄՆ առափնյա պահպանությունն ավարտել է ակտիվ որոնողափրկարարական աշխատանքները։

Օդանավը Բերմուդյան կղզիներից մեկնել էր հոկտեմբերի 3-ի վաղ առավոտյան և անհետացել օդային երթևեկության կառավարման ծառայության հետ կապը կորցնելուց հետո։ Նանտակետի մերձակայքում որոնողները հայտնաբերել էին օդանավի բեկորները։

Ընկերությունը հայտնել է, որ համագործակցելու է ԱՄՆ և Կանադայի տրանսպորտի անվտանգության մարմինների հետ՝ վթարի հանգամանքներն ու պատճառները պարզելու համար։ 

 

Send