Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Խարգ կղզու վրա հարձակում է եղել, պայթյուններ են լսվել

Blog Image

Մի քանի պայթյուններ են ցնցել Իրանի նավթի արտահանման գլխավոր հանգույց Խարգ կղզին, հաղորդել է Mehr-ը գործակալությունը։

«Ամերիկա-սիոնիստական ​​թշնամին մի քանի հարձակումներ է իրականացրել Խարգ կղզու վրա, և կղզում լսվել են մի քանի պայթյուններ», - հաղորդել է իրանական լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր ոչնչացնել Խարգ կղզու նավթային ենթակառուցվածքները, եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը:

Խարգ կղզին Պարսից ծոցի հյուսիսային մասում է, Բուշեհր նահանգի ափից մոտավորապես 25-30 կմ հեռավորության վրա, Հորմուզի նեղուցից հյուսիս-արևմուտք: Այն զբաղեցնում է մոտավորապես 20 քառակուսի կիլոմետր տարածք, 8 կիլոմետր երկարություն և ունի մոտավորապես 8000 բնակչություն:

Իրանի նավթի արտահանման 90%-ը անցնում է Խարգի տերմինալով: Նավթը խոշորագույն հանքավայրերից տեղափոխվում է խողովակաշարերով, իսկ կղզու ենթակառուցվածքները թույլ են տալիս բեռնել սուպերտանկերներ (ծանծաղուտները խանգարում են դրանց մոտենալ մայրցամաքին) ու պահեստավորել մինչև 30 միլիոն բարել հում նավթ։ Այս համալիրը ստեղծվել է 1960-ականներին Իրանի ազգային նավթային ընկերության կողմից՝ ամերիկյան Amoco ընկերության հետ համագործակցությամբ. 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո ամերիկյան ակտիվներն ազգայնացվել են։

Send