Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան

Աշակերտը կրшկել ու ծանր վիրավnրել է մաթեմատիկայի ուսուցչի․ Ադրբեջան

Blog Image

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի «Իդրակ» լիցեյում աշակերտը կրակել է ուսուցչի վրա։

Ըստ պաշտոնական նախնական տեղեկությունների՝ տասներորդ դասարանի աշակերտ է կրակել հրազենից, ուսուցիչը հոսպիտալացվել է ծանր վիճակում։

Վիրավորը լիցեյում մաթեմատիկայի ուսուցիչ է աշխատել։

Լիցեյում հայտնել են, որ աշակերտներից մեկը հորը պատկանող որսորդական հրացան է բերել դպրոց՝ կրելով մեջքի պայուսակի մեջ։ Դասամիջոցի ժամանակ կրակել է ուսուցչի վրա։ Գնդակը դիպել է ուսուցչի պարանոցին։ Բինագադիի շրջանային դատախազությունը քրեական գործ է հարուցել միջադեպի կապակցությամբ։

 

Send