Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ՆԳՆ-ում ներկայացվել են կենսաչափական նոր համակարգի գործարկման մանրամասները

Blog Image


Նոյեմբերի 4-ին ՆԳՆ-ում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկմանը և կենսաչափական փաստաթղթերի տրամադրման գործընթացի կազմակերպմանը։Ասուլիսի բանախոսները՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը և «ՀայՓաս» ընկերության գլխավոր տնօրեն Ռեջիս Բուշյեն, ներկայացրել են նոր համակարգի ներդրման շրջանակում իրականացվող աշխատանքները, կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերը, քաղաքացիների նախագրանցման մեխանիզմներն ու սպասարկման կազմակերպման առանձնահատկությունները։Անդրադարձ է կատարվել նոր համակարգի ներդրման նպատակներին, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի և հասանելիության բարձրացմանը, սպասարկման գործընթացների արդյունավետ կազմակերպմանն ու ժամանակակից տեխնոլոգիական լուծումների կիրառմանը։
Քննարկվել են նաև հերթերի կառավարման, սպասարկման ընթացքում հնարավոր խնդիրների կանխարգելման և կարգավորման, տեխնիկական խնդիրների լուծման, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության և տեղեկատվական անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր։
Բանախոսները պատասխանել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին՝ պարզաբանումներ ներկայացնելով նոր համակարգի գործարկման, կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերի և քաղաքացիների սպասարկման կազմակերպման վերաբերյալ։

Send