Փաշինյանի և 10 եպիսկոպոսների համատեղ հայտարարությամբ 2026-ին սկսվեց Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքների նոր փուլը՝ նոր ծրագրով, կամ ինչպես Փաշինյանն է ասում՝ ճանապարհային քարտեզով։
Փաշինյանը հայտարարեց, որ համակագրող խորհուրդ է ստեղծելու։ Այս փաստը քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը շրջադարձային է համարում։
Փաշինյանի կազմակերպած ուխտերթը նոր քայլ է։ Սուրբ Աննայի բակում նա հայտարարեց եկեղեցու և պետության միասնական լինելու մասին, ինչը Սահմանադրության 17-րդ հոդվածի խախտում է։
Նա պարբերաբար հայտարարում է՝ իբր ինչ-ինչ ուժեր եկեղեցին որպես գործիք օգտագործում են պետության դեմ։ Բայց ոչ մի փաստ, ապացույց չի նշում, չի ասում՝ այդ օտար ուժն ո՞վ է, ո՞ր երկիրն է։-
Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝ Փաշինյանն իր պլան-մինիմումին հասել է՝ եկեղեցին պառակտել է։ Բայց Փաշինյանին ոչ այնքան կաթողիկոսին հեռացնելն է հետաքրքրում, որքան հակաեկեղեցական արշավը նախընտրական գործընթացներում օգտագործելը։
Արայիկ Հարությունյանը՝ որպես Քպ նախընտրական շտաբի ղեկավար, հարթակից ինչ-որ հայտարարություններ արեց, պատարագին մասնակցեց նաև Փաշինյանի կինը։ Սուրենյանցն արձանագրում է՝ Փաշինյանի ուխտերթը բացահայտ նախընտրական արշավ էր, իսկ նրա հակաեկեղեցական գրոհին աստիճանաբար ավելի շատ մարդիկ են միանալու։
2026 թվականի հունիսին ՞ ընտրություններ կլինեն և ի՞նչ արդյունքով. հենց դա կորոշի Հայաստանի մի քանի տասնամյակի ճակատագիրը։

Русский