Իրանում պատերազմ սկսելով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներն իրենք իրենց թակարդն են գցել, որից չեն կարողանում դուրս գալ, հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի անդամ Մոհսեն Ռեզային։
«Նրանք պլանավորել էին, որ պատերազմը կտևի ընդամենը չորս կամ հինգ օր։ Իսկ ամենավատ դեպքում կանխատեսել էին, որ այն կտևի ոչ ավելի, քան 15 օր։ Այս գողը, որն Իրանում տուն է ներխուժել, փախչելու փորձի ժամանակ հայտնվել է Հորմուզի նեղուցում։ Նրանք պատրաստ չէին երկարատև պատերազմի»,- նշել է Ռեզային։
Ռեզային ներկայիս պատերազմը անվանել է ԱՄՆ-ի հետ 47-ամյա դիմակայության վերջին փուլը (միապետության տապալումից և այաթոլլայի ռեժիմի հաստատումից ի վեր) և ենթադրել է, որ դրա արդյունքը կորոշի Իրանի ապագան հաջորդ 50 տարիների ընթացքում։ «Մեր մատը ձգանի վրա է, Իրանը պատրաստ է վերսկսել մարտը»,- հավելել է պաշտոնյան։

Русский