Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Արևմտյան հարձակումները ռուսական նավերի և բեռների վրա օվկիանոսներում կաճեն․ Պատրուշեւ

Blog Image

Արևմտյան հարձակումները ռուսական նավերի և բեռների վրա կաճեն, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական և ՌԴ ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշեւը։

​«Հասանելի տվյալների համաձայն՝ նման գործողությունները կուժեղանան, իսկ մեր նավերի և բեռների վրա հարձակումները կդառնան ավելի հաճախակի», - ասել է նա ԱիՖ-ին տված հարցազրույցում։

Պատրուշեւի խոսքով՝ հեռավոր ջրերում ռուսական առևտրային նավերը պաշտպանելու համար Ռուսաստանի ռազմածովային նավատորմին անհրաժեշտ է շատ ավելի շատ նավեր, քան ներկայումս ունի

«Ես չեմ թաքցնի այն փաստը, որ մեր նավատորմն այժմ կատարում է ծովային առևտրի պաշտպանության առաքելություններ՝ բավականին բարձր լարվածությամբ։ Մեզ անհրաժեշտ են շատ ավելի շատ նավեր՝ հեռահար ծովային և օվկիանոսային գոտիների համար, որոնք կարող են ինքնուրույն գործել երկար ժամանակահատվածներում՝ իրենց բազաներից զգալի հեռավորությունների վրա», - ընդգծել ՌԴ ծովային խորհրդի նախագահը։

 

Send