Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է համաշխարհային առաջնորդներին, ովքեր «քարոզարշավ են անցկացնում Ֆրանսիայի հաշվին» և անում «անընդունելի և նույնիսկ հիմար մեկնաբանություններ» անցյալ շաբաթավերջին երկրում տեղի ունեցած անկարգությունների վերաբերյալ։
Ակնարկելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ նա նշել է. «Կան մարդիկ, ովքեր քարոզարշավ են անցկացնում Ֆրանսիայի հաշվին՝ առաջնորդներ, որոնք քարոզարշավի ռեժիմի մեջ են՝ թե՛ այստեղ՝ տարածաշրջանում, թե՛ Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում»։
Մինչդեռ շատ ցուցարարներ խաղաղ ցույցեր էին անցկացնում ամբողջ Ֆրանսիայում, լայնածավալ թալանը և ոստիկանության հետ բախումները ստվերում էին արհմիությունների, «Դեղին բաճկոնավորների» շարժման և ուսանողների կողմից կազմակերպված բողոքի ցույցերը։
Դոհայում՝ Քաթար կատարած այցի ժամանակ, ելույթ ունենալով՝ Մակրոնը չի ընդունել է այն պնդումները, որ իրադարձությունները արտաքին միջամտության արդյունք են։ Նա դատապարտել է «տեղեկատվության հետագա արտաքին մանիպուլյացիան, որը հանգեցրել է շատ մարդկանց, այդ թվում՝ օտարերկրյա առաջնորդների, նույնքան անընդունելի և հիմար մեկնաբանությունների»։

Русский