Բացի Ադրբեջանի միջոցով Հայաստան հացահատիկի մատակարարումներից՝ Ռուսաստանը քննարկում է նաև պարարտանյութեր փոխադրելու հնարավորությունը, ասել է Ռուսաստան Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ ուսումնասիրվում է նաև հետադարձ բեռնափոխադրումներ ապահովելու հնարավորությունը։
«Մենք նաև խոսում ենք Հայաստանից Ռուսաստան Ադրբեջանի միջով հակադարձ բեռնափոխադրումների ապահովման մասին։ Սրանք առաջընթացներ են, որոնք վերջերս անհավանական էին թվում», - ասել է Օվերչուկը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

Русский