TRIPP նախագիծը նշանակալի հնարավորություններ կընձեռի Ադրբեջանին և Հայաստանին, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի լսումների ժամանակ։
Ռուբիոն նշել է, որ Պետդեպարտամենտի աշխատանքի վերջին 16-17 ամիսները բնութագրվել են նշանակալի հաջողությունների և միջազգային մարտահրավերների համադրությամբ։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է։ Ավելին, այն ավարտվել է իմ ստորագրած հուշագրով՝ ստեղծելով բարգավաճման նոր ուղի՝ TRIPP, որը նշանակալի հնարավորություններ կընձեռի երկու երկրներին», - ասել է նա։
Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ն մասնակցել է մի շարք հակամարտությունների լուծմանը, այդ թվում՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության, որտեղ, նրա խոսքով, կանխվել է միջուկային տերությունների միջև լայնածավալ պատերազմը։ Նա նաև նշել է ԱՄՆ դերը Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունների լուծման, Գազայում պատերազմի ավարտի և մնացած բոլոր պատանդների ազատ արձակման գործում։

Русский