Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան

Blog Image


ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․

«Լեգենդար հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է։

Հերոսական կենսագրություն ունեցող հրամանատարը, որն իր ողջ գիտելիքներն ու փորձը նվիրել է հայրենիքի պաշտպանությանը, այսօր գերության մեջ է անցկացնում հերթական ծննդյան օրը։Նվիրյալ ռազմական գործիչ, որին անվերապահորեն սիրում է շարքային զինվորը։ Բացառիկ կերպար, որի անունն անգամ սարսափեցնում է թշնամուն։
Պատանդառված Լևոն Մնացականյանն իր արժանապատիվ կեցվածքով անգամ Բաքվի բանտից օրինակ է ծառայում բոլորիս՝ ցույց տալով, թե ինչ է նշանակում մնալ հավատարիմ հայրենիքին, Արցախին և սեփական արժանապատվությանը։Ազատությու՛ն Լևոն Մնացականյանին։Ազատությու՛ն բոլոր պատանդառված հայորդիներին»։

Send