Իսրայելի ազգային անվտանգության նախարար Բեն-Գվիրը կրկին չեղարկել է իր այցը ԱՄՆ՝ ծայրահեղ աջ քաղաքական գործչի քրեական հետապնդման կոչերի ֆոնին, հայտնել է Haaretz-ը։
Իտամար Բեն-Գվիրը պետք է գլխավորեր պատվիրակությունը Նյու Յորքում հաջորդ շաբաթ կայանալիք ՄԱԿ-ի ոստիկանապետերի գագաթնաժողովին: Աղբյուրները Haaretz-ին հայտնել են, որ մասնակցության նախնական ծրագրերին հակառակ, այցը չեղարկվել է:
Իսրայելցի պաշտոնյաները մտահոգություն են հայտնել նախարարի այցելության դեպքում Նյու Յորքում կազմակերպվող բողոքի ցույցերի, ինչպես նաև քաղաքային պաշտոնյաների կողմից հնարավոր դիմադրության վերաբերյալ: Այցը կպահանջի արտակարգ անվտանգության միջոցառումներ:
Սա քաղաքական գործչի երկրորդ չեղարկված այցն է ԱՄՆ մեկ ամսվա ընթացքում: Հունիսին նա պլանավորել էր մասնավոր ընտանեկան արձակուրդ, բայց չեղարկել էր այն վիզայի հետ կապված խնդիրների պատճառով:

Русский