Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քարաթափումներ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Blog Image

Փետրվարի 11-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած քարաթափումների վերաբերյալ։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ քարաթափումները տեղի են ունեցել Երևան-Մեղրի ավտոճանապարհի 122-րդ և 112-րդ կմ-ներին․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

 

Քարաթափումների հետևանքով վնասվել են  «VAZ» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հատուկ տեխնիկայի օգնությամբ թափված քարերը հեռացրել ավտոճանապարհից․ երթևեկությունը վերականգնվել է։

Send