Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

«Տոտտենհեմ»-ն ավարտել է Ռոբերտսոնի ձեռքբերումը

Blog Image

Շոտլանդացի եզրային պաշտպան Էնդի Ռոբերտսոնը տեղափոխվել է «Տոտտենհեմ» ֆուտբոլային ակումբ։

Շոտլանդիայի ավագի վերջին ակումբը «Լիվերպուլ»-ն է եղել, որտեղից էլ ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է։

Նա կմիանա «Տոտտենհեմին» հուլիսի 1-ին՝ «Լիվերպուլի» հետ իր պայմանագրի ժամկետի ավարտից հետո։ «Էնֆիլդում» անցկացրած ժամանակ Ռոբերտսոնը 2 անգամ դարձել է Պրեմիեր լիգայի և 1 անգամ Չեմպիոնների լիգայի գավաթակիր։ ՉԼ-ն նրա թիմը նվաճել էր 2019 թվականին՝ եզրափակչում հաղթելով հենց պաշտպանի ապագա ակումբին։

Send