Երեկ՝ հունվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում՝ «Սիլ Ինշուրանսի» գրասենյակի դիմաց, բախվել են «Toyota Land Cruiser Prado», «BMW», «Kia», «Ford» և «Газель» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենանների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Русский