Ես կարծում եմ, որ խաղաղության համաձայնագիրը, որը դուք համատեղ իրականացնում եք Հայաստանի հետ, շատ ուժեղ ազդանշան է աշխարհի երկրների համար. հայտարարել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի ժյուրիի անդամ, Եվրոպական Միության խորհրդի նախկին նախագահ Շառլ Միշելը Ալիևի հետ հանդիպման ժամանակ։
«Չնայած դժվարություններին, անցյալի և ներկայի տառապանքներին, կա ընդհանուր կամք՝ նայելու ապագային, թեև փոքր, բայց լավատեսական հույսով։ Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, թե որքան բարձր ենք գնահատում ձեր առաջնորդությունը և այս խաղաղության համաձայնագիրը։ Այս մրցանակը շնորհելով՝ մենք ցանկանում ենք ցույց տալ մեր աջակցությունը այս խաղաղության համաձայնագիրը իրականություն դարձնելու ձեր բոլոր ջանքերին և մաղթում ենք ձեզ դրական հույսեր և հեռանկարներ տարածաշրջանի, Հարավային Կովկասի և ավելի լայն աշխարհի համար», - ասել է Շառլ Միշելն Ալիևին։

Русский