Փաշինյանը բախումների է տանում հոգեւրականությանն ու քաղաքացիներին տիրադավ տասը հոգեւորականների ձեռամբ, որ մի վատ բան լինելու դեպքում, ինչպես միշտ, ինքը «մաքուր» դուրս գա ու մեղավորությունը գցի բոլորի վրա, բացի մեկ մարդու, եւ այդ մեկ մարդը ինքն է։
Ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք, որ հայրենավաճառ ազգուրացները պղծեն մեր հոգեւոր կենտրոնը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, եւ մեր ընտրված Ամենայն Հայոց Կաթողիկոսը դավաճանախմբակի կոչով ոչ մի դեպքում չպետք է հեռանա։
Չգնալ բախումների, չտրվել սադրանքների։
Տիրադավերի հայտարարություն «պահանջը» առ ոչինչ է։
Այն, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հարձակման է ենթարկվում զուտ նրա համար, որ դեմ է այս արհավիրքին, ինչ տեղի է ունեցել Արցախում եւ Հայաստանում հայաթափելով Արցախը, հանձնելով մեր երկիրը թշնամուն, եւ Արցախի սցենարը կրկնելով Հայաստանի վրա, Հայաստանը մաս֊մաս հանձնելով թշնամուն, եկեղեցու ներսում աղանդ հիմնելու, եկեղեցու հիմքերը քանդելու, մեր ինքնության եւ գոյաբանական, մեր կրոնի դեմ արշավ է։
Վեհափառը ոչ մի դեպքում չի զիջում եւ չի զիջելու Լուսավորչի գահը, եւ դա կարեւոր եւ առանցքային նշանակություն ունի։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ինչ֊որ տիրադավ հոգեւորականների կողմից եւ Փաշինյանի անմիջական աջակցությամբ չի կարող քանդվել եւ վերանալ, իսկ ընտրված Կաթողիկոսը չի կարող պարզապես հեռանալ, ինչ֊որ կապրիզներ բանեցնողի, եւ թշնամու հրահանգների պատճառով։
Արձանագրենք, որ ըստ էության տասը տիրադավերը տարածել են կեղծ եւ սադրիչ հայտարարություն։ Էջմիածնի Մայր Տաճարում նախատեսվող ժամերգությունը կրոնական ծիսակարգ է, որի վերաբերյալ որոշում է կայացվել, իրենց նպատակահարմարությունից ելնելով խիստ որոշակի սուբյեկտի կողմից հեռացնելու Վեհափառ Հայրապետին, որը անթույլատրելի է։
Փաշինյանը լինի, տիրադավերից որեւէ մեկը լինի, պարտադրանքով չի կարող կառավարել ո՛չ միտքը, ո՛չ խոսքը, մարդու զգացումներն ու մեր ազատությունն ու իրավունքները։
Ուստի լավ կլինի չմոլորեցնել ժողովրդին, եւ գերի չդառնալ հակաեկեղեցական հայտարարություններին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ծնկի չի գալու։
Արթուր Հայրապետյան

Русский