Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայում

Blog Image

6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Ճապոնիայի Հոնսյու կղզու արևելյան ափի մոտ:

Այս մասին   հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկայի ծառայության Ալթայ-Սայանյան մասնաճյուղը:

Մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալների համաձայն՝ երկրաշարժը գրանցվել է մարտի 26-ին, էպիկենտրոնը գտնվում է Միյակո քաղաքից 165 կմ արևելք։

Էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ երկրաշարժը գնահատվել է որպես «ավերիչ»:

ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 6,5 մագնիտուդ: Ամերիկացի սեյսմոլոգների տվյալներով ՝ երկրաշարժի օջախը գտնվել է 9,5 կմ խորության վրա:

 

Send