ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ զրույցում դատապարտել է Իրանի ներքին գործերին միջամտելու արտաքին ուժերի հերթական փորձը և ցավակցություն հայտնել բազմաթիվ զոհերի կապակցությամբ։
«2026 թվականի հունվարի 12-ին նախարար Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։ Շոյգուն ցավակցություն է հայտնել բազմաթիվ զոհերի կապակցությամբ»,- ТАСС -ին հայտնել են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից։
Նրանք նշել են, որ «ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը խստորեն դատապարտել է Իրանի ներքին գործերին միջամտելու արտաքին ուժերի հերթական փորձը»։

Русский