Եվրոպական Միության ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) խորհուրդ է տվել ավիաընկերություններին խուսափել Իրանի օդային տարածքից՝ ԱՄՆ-ի սպառնալիքներից հետո։ Այս մասին նշված է EASA կայքում։
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությունները, որոնք Իրանի ՀՕՊ ուժերը բարձր պատրաստվածության վիճակի են բերել, ներկայումս Թեհրանի FIR պատասխանատվության գոտում օդային օբյեկտների սխալ նույնականացման ռիսկը մեծացել է», - ասվում է հայտարարության մեջ։
EASA-ն ընդգծել է, որ քաղաքացիական թռիչքներն այնտեղ ռիսկային են ՀՕՊ զենքի և համակարգերի հնարավոր օգտագործման, նաև «երկիր-օդ դասի հրթիռային (SAM) համակարգերի հնարավոր օգտագործման» պատճառով։

Русский