Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել չորս ընկերությունների նկատմամբ, այդ թվում՝ չինականների, Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների արբանյակային պատկերներն Իրանի հետ կիսվելու համար։ Այս մասին հայտարարվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Սահմանափակումները ազդել են չինական «Meentropy Technology» (MizarVision) և «Earth Eye» (TEE) ընկերությունների վրա, որոնք, ըստ Վաշինգտոնի, տրամադրել կամ հրապարակել են ԱՄՆ ռազմական գործունեության պատկերները «Էպիկ ցասում» գործողության ընթացքում։
Պետդեպարտամենտը նաև սև ցուցակում է ներառել «Chang Guang Satellite Technology»-ն՝ չինական խոշոր արբանյակային կորպորացիա, որին ԱՄՆ-ն մեղադրում է իր և դաշնակիցների ռազմական բազաների պատկերները համակարգված հավաքելու և վերլուծելու, ապա դրանք Իրանի և Եմենի հուսիթների հետ կիսվելու մեջ։

Русский