- Իրանը «Սադեք 4» գործողության 33-րդ ալիքի շրջանակներում «Էմադ», «Քադր», «Խեյբար Շեկան» և «Ֆաթթահ» հրթիռներ է արձակել
- Ռուսաստանը չպետք է միջամտի ԱՄՆ-Իրան հակամարտությանը, հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույցին։
«Նախագահը, ինչպես արդեն ասացի, ամուր հարաբերություններ է պահպանում համաշխարհային առաջնորդների հետ, ինչը մեզ համար հնարավորություններ և տարբերակներ է ստեղծում շատ դինամիկ միջավայրում»,- ասել է Պենտագոնի ղեկավարը։
«Նախագահն ասել է, որ զրույցը լավն է եղել: Ես չեմ մասնակցել, բայց նրանք, ովքեր մասնակցել, նշել են, որ դա լուրջ զրույց է եղել, որը, հուսով ենք, հաստատել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու հնարավորությունը, ինչպես նաև այն ընդունումը, որ այս [Իրանի դեմ հարձակում] հակամարտությանը նրանք [Ռուսաստանը] չպետք է միջամտեն:

Русский