Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային շրջափակումը սպառնում է համաշխարհային կայունությանը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը։
Փեզեշկիանը նշել է, որ Թեհրանի հակառակորդները փոխել են Իրանի հետ դիմակայելու իրենց մոտեցումը և անցել են տնտեսական ճնշման, այդ թվում՝ երկրի ռազմածովային շրջափակման և ծովային առևտրի սահմանափակումների։ «Ծովային շրջափակում և սահմանափակումների ցանկացած փորձ խախտում է միջազգային իրավունքը, սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի երկրների և ժողովուրդների շահերի, նաև խաղաղության և համաշխարհային կայունության համար և դատապարտված է ձախողման», - ասել է Պեզեշկիանն Իրանում Պարսից ծոցի օրվա կապակցությամբ։
Իրանի նախագահն ընդգծել է, որ Պարսից տարածաշրջանը միակողմանի պարտադրման վայր չէ, այլ միջազգային համագործակցության համակարգի մաս է կազմում։
Ապրիլի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է շարունակել Իրանի ռազմածովային շրջափակումը մինչև Թեհրանը լիովին հրաժարվի իր միջուկային ծրագրից։ Թրամփը նշել է, որ այս ճնշումն ավելի մեծ արդյունավետություն ունի համեմատած ռազմական հարվածների հետ։

Русский