Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իրանը ընտրություններից առաջ Թրամփին թուլացնելու համար ձգձգում է հակամարտության կարգավորման գործընթացը․ Reuters

Blog Image

Իրանը ձգձգում է Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման գործընթացը՝ նպատակ ունենալով թուլացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքերը նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ.  հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տարբեր աղբյուրներ։

«Իրանը միտումնավոր ձգձգում է խաղաղ բանակցությունները՝ թույլ չտալու, որ Սպիտակ տան ղեկավարը միջանկյալ ընտրություններից առաջ քաղաքական հաղթանակ գրանցի», — գործակալությանը հայտնել են իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները։

Սեպտեմբերի 12-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ եթե Հանրապետական ​​կուսակցությունը պարտություն կրի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, ապա ինքը կարող է անցնել Իրանի դեմ ռազմական գործողությունների ավելի կոշտ ռազմավարության։

Send