Ռեփեր Ջիգանը պատմել է իր ծրագրերի մասին՝ Օքսանա Սամոյլովայի հետ ամուսնալուծությունից հետո։ Այս մասին տեղեկանում ենք նրա հայտարարությունից՝ «Я так слышу» փոդքաստում։
Արտիստի խոսքով՝ կյանքի այս փուլը իր համար դարձել է նոր մեկնարկ, և նա ցանկանում է կենտրոնանալ ավելի կարևոր նպատակների վրա։ Նա նշել է, որ այժմ իր հիմնական նպատակը աշխարհին օգտակար լինելն է և ներքին աճը։
Ջիգանը նաև ընդգծել է, որ ցանկանում է ավելի շատ ժամանակ հատկացնել երեխաներին և, մասնավորապես, մտադիր է որդուն երաժշտական կրթության տալ՝ դաշնամուրի դասերի միջոցով։

Русский