Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՃՏՊ Վանաձոր քաղաքում․ կան տուժածներ

Blog Image

Հունվարի 19-ին, ժամը 18։59-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նարեկացի և Բաղրամյան փողոց­ների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ

Պարզվել է, որ Նարեկացի փողոցում բախվել են «Toyota» և «Lada» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդն արգելափակվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Lada» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները և «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, արգելափակումից դուրս բերել «Lada» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն

Send