Պատերազմից հետո Իրանն ավելի ուժեղ և ազդեցիկ է դարձել, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Մեր չինացի ընկերները նույնպես կարծում են, որ պատերազմից հետո Իրանը տարբերվում է նախկինից»,- ասել է Արաղչին։
ԱԳ նախարարի խոսքով՝ կողմերը քննարկվել են բոլոր արդիական հարցերը՝ պատերազմը և դրա ավարտի ուղիները, ընթացիկ բանակցությունները, Իրանի խաղաղ միջուկային ծրագրին վերաբերող հարցերը, պատժամիջոցների քննարկումները, երկկողմանի բոլոր հարաբերությունները։
«Հորմուզի նեղուցի և Իրանի իրավունքները հարգելու անհրաժեշտության վերաբերյալ քննարկումները լուրջ թեմաներ էին, և քննարկվել են բոլոր առկա տեսակետները», - հայտարարել է Իրանի արտգործնախարարը։

Русский