Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրազեկում. ո՞ր փողոցները փակ կլինեն՝ մայիսի 4-ին

Blog Image

Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մայիսի 4-ին՝ ժամը 7:00-ից 19:00-ն փակ են լինելու.

Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,
Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը:

Ժամը 7:00-ից 10:30-ն փակ են լինելու նաև

Հանրապետության հրապարակը,
Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,
Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,
Ագաթանգեղոսի – Գրիգոր Լուսավորչի – Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,
Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,
Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:

Send