Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Կասեցվել է «Աշտարակ միլկ» ընկերության կաթի մթերման կետի արտադրական գործունեությունը

Blog Image

 Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Աշտարակ միլկ» ՍՊ ընկերության՝  Լոռու մարզ, գ․ Պրիվոլնոյե, 2-րդ փողոց հասցեում գործող կաթի մթերման կետում  իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝
-   արտադրական շինությունն ապահովված չի եղել մեխանիկական օդափոխության համակարգով,
-   արտադրական շինության հատակը չի ունեցել հարթ մակերես, պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
-   արտադրական շինության պատերի որոշակի հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, հեշտորեն չեն մաքրվել և ախտահանվել,
-   բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
-   սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացում օգտագործվող ջուրը, որն անմիջական շփման մեջ է գտնվել պարենային հումքի և փաթեթավորման նյութերի հետ, չի համապատասխանել ՀՀ օրենսդրութամբ սահմանված՝ խմելու ջրին ներկայացվող պահանջներին,
-   բոլոր սարքավորումները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ վիճակում։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթի մթերման կետի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

ՍԱՏՄ

Send