Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր վթար՝ Ձորաղբյուրում, ճակատ ճակատի բախվել են «Chevrolet» ու «Nissan», վիրավnրներ կան. Shamshyan

Blog Image

Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:40-ի սահմաններում Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհի 3.5 կմ հատվածում բախվել են «Nissan»-ն ու «Chevrolet»-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Send