Մերձավոր Արևելքի որոշ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հետագա սրումը՝ համապատասխան ազդանշաններ ուղարկելով երկու կողմերին, հաղորդել է CNN-ը՝ հղում անելով տարածաշրջանային աղբյուրի։
«Տարածաշրջանային որոշ դաշնակիցներ ազդանշաններ են ուղարկում ԱՄՆ-ին և Իրանին՝ փորձելով կանխել ռազմական գործողությունների հետագա սրումը և պահպանել հրադադարի ռեժիմը», - ասվում է հոդվածում։
Այս հաղորդագրություններն արվել են ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակումների նոր ալիքի ֆոնին։
ԱՄՆ մի պաշտոնյա հուլիսի 7-ին «NBC News»-ին հայտնել է, որ Միացյալ Նահանգները նոր հարվածներ է հասցրել Իրանի տարածքին, որոնք ավելի մեծ մասշտաբի էին, քան նախորդ հարձակումները։
Նույն օրը ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր Իրանի դեմ հարվածների շարքի մեկնարկի մասին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակումների։

Русский