Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքը սիրիական ավիաբազային հարված հասցնելուց հետո Իսրայելի ներկայիս վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից Թուրքիայի հետ հարաբերությունների սրումը անվանել է անխոհեմ և հիմար:
«Թուրքիան ո՛չ Իրանն է, ո՛չ էլ Ասադի Սիրիան։ Թուրքիայի հետ չկա որևէ ռազմավարական խնդիր, որը չի կարող լուծվել ԱՄՆ-ի հետ համակարգված գաղտնի կապերի միջոցով։ Նեթանյահուն ամբողջությամբ շեղվել է ռելսերից», - ասել է Բարաքը։
Իսրայելի նախկին վարչապետը Նեթանյահուի գործողությունները կապել է առաջիկա ընտրությունների հետ՝ ենթադրելով, որ Թուրքիայի հետ հարաբերությունների սրումը կարող է լինել հանրային անվտանգության հետ կապված վախերը բորբոքելուն ուղղված քաղաքական ռազմավարության մի մասը։
Բարաքի խոսքով՝ Նեթանյահուն ներկայումս ավելի շատ մտահոգված է քաղաքական գոյատևմամբ և նախընտրական մանևրներով, քան Իսրայելի անվտանգությունն ապահովելով։

Русский