Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՖԱԹՀ-ն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել Գազայի կառավարման նոր կոմիտեի ղեկավարի հարցում

Blog Image

Գազայի հատվածի կառավարման կոմիտեի ստեղծման մասին շուտով կհայտարարվի, հայտնել է «Պաղեստինի ազգային ազատագրման շարժում» (ՖԱԹՀ) կազմակերպության խոսնակ Աբդել Ֆաթթահ Դաուլան։

Ըստ խոսնակի՝ հայտարարության ճշգրիտ ամսաթիվը դեռևս որոշված ​​չէ, քանի որ այն «չի կարող նշանակվել մինչև պաշտոնական համաձայնության գալը»։

«ՀԱՄԱՍ» խմբավորման քաղբյուրոյի անդամ Բասսեմ Նաիմը հայտնել է, որ Պաղեստինի ինքնավարության հետ արդեն համաձայնության են եկել հիմնական հարցի՝ նոր տեխնոկրատական ​​կոմիտեի ղեկավարի թեկնածուի շուրջ։ Դա կլինի Պաղեստինի ինքնավարության առողջապահության նախարար Մաջիդ Աբու Ռամադանը։

 

Send