Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արձագանքել է Դոնալդ Թրամփի այն մեկնաբանություններին, թե Ելիսեյան պալատի ղեկավարը դեռ վերականգնվում է կնոջ կողմից ծնոտին ստացած հարվածից։
Մակրոնը դրանք անվանել է «ոչ էլեգանտ և անպատշաճ»։ «Նրա խոսքերը ո՛չ էլեգանտ են, ո՛չ էլ պատշաճ։ Հետևաբար, ես դրանց չեմ պատասխանի, դրանք պատասխանի արժանի չեն»,- ասել է Մակրոնը լրագրողներին Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլ պետական այցի ժամանակ։
«Նա դեռ վերականգնվում է ծնոտին ստացած հարվածից»,- ավելի վաղ Դոնալդ Թրամփն ասել էր ամերիկյան ազգին ուղղված իր ուղերձի ժամանակ։
ԱՄՆ նախագահը կատակել էր, որ Մակրոնի կինը «նրա հետ չափազանց վատ է վարվում», ու հիշեցրել էր ապտակը, որը Ֆրանսիայի առաջնորդը ստացել էր Բրիջիտից։

Русский