Ոմանք, սակայն, նման մոտեցումը համարում են էներգիայի իզուր վատնում. նրանց կարծիքով՝ թեև չափազանցված էմոցիոնալությունը կարող է ի վերջո բերել ցանկալի արդյունքի, դրա «գինը» չափազանց բարձր է։ Աստղաբան Լյուդմիլա Բուլգակովան նշել է կենդանակերպի այն նշանները, որոնց հաջողվում է հանգիստ պահվածքով՝ առանց բուռն պոռթկումների կամ հիստերիաների, հոգնեցնել ու հյուծել իրենց զուգընկերներին։
Կույս
Կույսերը հազվադեպ են կորցնում ինքնատիրապետումը։ Նրանց հիմնական զենքը ոչ թե բուռն էմոցիաներն են, այլ հետևողական ու համառ ճնշումը։ Առանց գոռգոռալու կամ իրեր նետելու՝ նրանք հանգիստ ու համառորեն պահանջում են զուգընկերոջից կոնկրետ գործողություններ, մինչև վերջինս, ի վերջո, տեղի տա։ Անկեղծ ասած, Կույսի հետ գործ ունենալիս հաճախ ավելի հեշտ է պարզապես հանձնվել, քան համառորեն պնդել սեփականը։
Խեցգետին
Նպատակին հասնելու ճանապարհին Խեցգետինները երբեք չեն դիմում գոռգոռոցների, տեսարաններ չեն սարքում և հիստերիայի մեջ չեն ընկնում. դա պարզապես բնորոշ չէ նրանց էությանը։ Փոխարենը՝ նրանք ստանձնում են «զոհի» դերը՝ այնպիսի մարդու, ում հետ շրջապատը կարող է իրեն թույլ տալ վատ վարվել։ Նրանք լռում են, հանդիմանական հայացքներ նետում կամ, ծայրահեղ դեպքերում, լուռ արցունքներ թափում։ Արդյունքում՝ հաղթանակը գրեթե միշտ մնում է նրանց։
Ցուլ
Ցուլը կենդանակերպի ամենահամառ նշանն է։ Յուրաքանչյուր ոք, ով երբևէ փորձել է ստիպել Ցլին անել մի բան, որը հակասում է նրա կամքին, շատ լավ գիտի դա, և, հավանաբար, ուրիշներին խորհուրդ կտա նույնիսկ չփորձել։ Դուք պարզապես կսպառեք ձեր նյարդային էներգիան՝ արդյունքում ստանալով զրոյական արդյունք, կամ, որոշ դեպքերում, իրավիճակն ավելի կվատթարացնեք, քան այն սկզբում էր։

Русский