Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Միացյալ Նահանգներն «արագ կարձագանքի» Իրանի հարձակումներին, եթե Թեհրանը որոշի պատասխանել ռազմական սրմամբ․ FT

Blog Image

Միացյալ Նահանգներն արագ կարձագանքի Իրանի հարձակումներին, եթե Իսլամական Հանրապետությունը որոշի Վաշինգտոնի խոստացված «աննախադեպ պատժամիջոցներին» պատասխանել ռազմական սրմամբ, «Financial Times»-ում գրել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«Եթե ռեժիմի իշխանության վրա ազդեցությունը թուլանա տնտեսության հետ մեկտեղ, Իրանը դիմի ռազմական գործողությունների ԱՄՆ զորքերի կամ Պարսից ծոցի իր հարևանների դեմ, վստահ եղեք. նախագահ [ԱՄՆ Դոնալդ] Թրամփը կպատասխանի արագ և վճռականորեն», - գրել է Բեսենթը։

Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի նպատակն այս փուլում տնտեսապես Թեհրանին լիովին մեկուսացնելն է։

Ավելի վաղ Բեսենթն X-ում գրել էր, որ ԱՄՆ-ն երկուշաբթի օրը նախատեսում է «ֆինանսական հարձակում» սկսել Իրանի դեմ։ 

Send