Իրանը «շատ է ցանկանում» գործարք կնքել ԱՄՆ-ի հետ, համաձայնագիրը կարող է կնքվել հինգ օրվա ընթացքում կամ ավելի շուտ, «Fox Business»-ին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հաղորդագրության համաձայն՝ Իրանի հետ գործարքի շուրջ բանակցությունները տեղի են ունեցել կիրակի երեկոյան՝ ԱՄՆ դեսպաններ Ջարեդ Քուշների և Սթիվ Վիտկոֆֆի, նաև նրանց գործընկերների մասնակցությամբ։
Ավելի վաղ Թեհրանը հերքել էր Վաշինգտոնի հետ և՛ ուղղակի, և անուղղակի բանակցությունների մասին տեղեկությունը։
Axios-ը հաղորդել է, որ վերջին օրերին Թուրքիան, Եգիպտոսն ու Պակիստանը հանդես են եկել որպես ԱՄՆ-ի և Իրանի միջև հաղորդակցության օղակներ՝ լարվածությունը թուլացնելու համար: Աղբյուրի համաձայն՝ այս երկրների ներկայացուցիչները առանձին բանակցություններ են վարել ԱՄՆ նախագահ հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ:

Русский