Երկու տանկեր, որոնք փորձել են նավարկել Հորմուզի նեղուցի վտանգավոր հարավային երթուղով, պայթյունից հետո ընկղմվել են ուժեղ հրդեհի մեջ և կանգ առել, հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
Փրկարարական ստորաբաժանումները տարհանում են այդ նավերի անձնակազմերը տարածքից։
ԻՀՊԿ ռազմածովային ուժերը կրկին զգուշացրել են նավագնացության ընկերություններին. «ապահովեք ձեր անձնակազմերի և նավերի անվտանգությունը, մի վստահեք ԱՄՆ զինված ուժերի կեղծ տեղեկատվությանը և խուսափեք վտանգավոր և ոչ անվտանգ երթուղիներից»։

Русский