Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

«Հըզբոլլահ»-ի առաջնորդը «պայքարելու է մինչեւ վերջ» | Իրանը կդադարեցնի բանակցությունները, եթե Իսրայելը շարունակի հարվածել

Blog Image

- Ռազմական գործողությունների սկզբից ի վեր Լիբանանում սպանվել է «Հըզբոլլահ» խմբավորման ավելի քան 1400 մարտիկ, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը

Իսրայելական բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ հարավային Լիբանանում ցամաքային գործողությունների ընթացքում ոչնչացվել է «Հըզբոլլահ»-ի մոտ 4300 ենթակառուցվածքային օբյեկտ և առգրավվել է ավելի քան 1000 զենք։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 1800 մարդ, որոնցից 300-ը զոհվել են չորեքշաբթի՝ ապրիլի 8-ին։

 

- «Հըզբոլլահ»-ի առաջնորդը խոստացել է պայքարել Իսրայելի դեմ «մինչև մեր վերջին շունչը»

«Մենք համաձայն չենք նախկին իրավիճակին վերադառնալուն և կոչ ենք անում (Լիբանանում) իշխանություններին վերջ դնել չվճարված փոխզիջումներին։ Մենք չենք վախենում ո՛չ թշնամու սպառնալիքներից, ո՛չ էլ նրա զենքերից, քանի որ մենք ենք այս հողի տերերը։ Մենք կպայքարենք մինչև մեր վերջին շունչը», - «Ալ-Մանար» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Նաիմ Քասեմը։

 

- Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները Պակիստանում, եթե Իսրայելը շարունակի հարվածել Լիբանանին | Press TV հեռուստաալիք, անվտանգության բարձրաստիճան աղբյուր

Send