Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հունգարիան ու Սլովակիան մտադիր են բողոքարկել Ռուսաստանից գազի գնումները արգելելու ԵՄ որոշումը

Blog Image

Հունգարիան ու Սլովակիան մտադիր են բողոքարկել 2027 թվականից Ռուսաստանից գազի գնումները արգելելու որոշումը Եվրոպական դատարանում։

Սլովակիան դեմ է արտահայտվել որոշմանը ԵՄ համապատասխան նիստում, սակայն այս դիրքորոշումը բավարար ձայներ չի ստացել, հետևաբար,Բրատիսլավան որոշել է բողոքարկել, ասել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յուրայ Բլանարին։

 

«Մենք չենք կարող որոշումներ կայացնել, որոնք չեն արտացոլում առանձին երկրների իրական հնարավորությունները և առանձնահատկությունները։ Ահա թե ինչու մենք կդիմենք Եվրոպական Միության դատարան և կսկսենք վարույթ՝ ռուսական էներգակիրների ներմուծումն արգելող ԵՄ կանոնակարգը չեղյալ համարելու համար», - գրել է նա Ֆեյսբուքում։

Հունգարիան  Եվրոպական հանձնաժողովի` Ռուսաստանից գազի ներմուծումն արգելելու որոշումը համարում է խարդախություն, քանի որ այն ընդունվել է առանց ԵՄ անդամ պետությունների միաձայնության, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Հենց որ այս որոշումը պաշտոնապես հրապարակվի, Հունգարիայի կառավարությունը հայց կներկայացնի ԵՄ դատարան՝ նպատակ ունենալով դատարանին չեղյալ հայտարարել այս միջոցառումը», - ասել է Սիյարտոն։

Այսօր ԵՄ խորհուրդը հաստատել է ԵՄ-ին ռուսական հեղուկացված բնական գազի մատակարարման լիակատար արգելքը 2027 թվականի հունվարի 1-ից, իսկ խողովակաշարային գազի մատակարարման արգելքը՝ 2027 թվականի սեպտեմբերի 30-ից։ Սլովակիան ու Հունգարիան դեմ են եղել Ռուսաստանի հետ էներգետիկ բաժանման համաձայնագրին, սակայն արգելքը նախատեսված է եղել մեծամասնության հաստատման համար՝ հաղթահարելով Բուդապեշտի և Բրատիսլավայի առարկությունները։

Send