Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Արեգակի վրա արձանագրվել է հերթական խոշոր բռնկումը

Blog Image

Արեգակի վրա M2.8 մակարդակի խոշոր բռնկում է արձանագրվել, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արեգակնային հետազոտության ինստիտուտին։

«Բռնկումը զուգորդվել է Երկրի ուղղությամբ պլազմայի արտանետումով»,- ասված է հաղորդագրությունում։

 

Երկրին մոտեցող գազային ամպի արագության վերաբերյալ հստակ տեղեկություն դեռևս չի հաղորդվում, սակայն, գիտնականների կարծիքով՝ այն պետք է երկիր հասնի շուրջ երկու օրվա ընթացքում։

Send