Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Վահանաձև գեղձի խնդիրներ. 5 նշան, որոնք ուղարկում է օրգանիզմը

Blog Image

1. Անհարմարության զգացում կոկորդում։ Վահանաձև գեղձը տեղավորված է կոկորդի մոտ։ Այդ պատճառով վահանաձև գեղձի առողջության հետ կապված խնդիրների պարագայում կարող են զգացվել հետևյալ նշանները.

• ցավ իրանում կամ անհարմարության զգացում

• մշտական ցավ կոկորդում կամ բորբոքում

• ձայնի փոփոխություններ։

2. Մազաթափություն և մաշկի չորություն։ Մազաթափությունը նորմալ երևույթ է, հատկապես, եթե այն տեղի է ունենում ձմռանը կամ գարնանը։ Եթե այդ գործընթացը ձգձգվում է և դառնում վառ արտահայտված, լիովին հնարավոր է, որ խախտվել է վահանաձև գեղձի աշխատանքը։ Այս դեպքում կարևոր է նաև ուշադրություն դարձնել մաշկի վիճակին։ Եթե այն ավելի չոր է դարձել, առաջացել է քոր, ապա սա հետևանք է այն բանի, որ նյութափոխանակությունը դանդաղել է, քչացել է նաև քրտնարտադրությունը։ Այս վիճակի պատճառներից մեկը վահանաձև գեղձի հորմոնների արտադրության փոփոխությունն է

3. Տրամադրության անկումներ և ճնշում որովայնի հատվածում։ Վահանաձև գեղձի հորմոնների անբավարարությունը կամ մեծ քանակը կարող են մարդուն գրգռված, անհանգիստ դարձնել։ Սերոտոնինի մակարդակի փոփոխության արդյունքում կարող եք նաև մշտական տխրություն զգալ, նույնիսկ դեպրեսիա։ Վահանաձև գեղձի առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձինք դժվարություններ են ունենում նաև նյութափոխանակության հետ և բողոքում որովայնի հատվածում ճնշման առկայությունից։ Այս նշանները չեն անցնում նաև սննդակարգը հավասարակշռելու և ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում։

4. Հաճախասրտություն, զարկերակային բարձր ճնշում։ Հաճախասրտությունը ևս կարող է վկայել այն մասին, որ վահանաձև գեղձը նորմալ չի աշխատում։ Այն սովորաբար ուղեկցվում է զարկերակային բարձր ճնշմամբ և արյան մեջ «վատ» խոլեստերինի բարձր մակարդակով։

5. Տրամադրության անկումներ և ճնշում որովայնի հատվածում։ Վահանաձև գեղձի հորմոնների անբավարարությունը կամ մեծ քանակը կարող են մարդուն գրգռված, անհանգիստ դարձնել։ Սերոտոնինի մակարդակի փոփոխության արդյունքում կարող եք նաև մշտական տխրություն զգալ, նույնիսկ դեպրեսիա։ Վահանաձև գեղձի առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձինք դժվարություններ են ունենում նաև նյութափոխանակության հետ և բողոքում որովայնի հատվածում ճնշման առկայությունից։ Այս նշանները չեն անցնում նաև սննդակարգը հավասարակշռելու և ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում։

Send